Ուխտագնացություն Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Դպրոցի կոլեկտիվը կազմակերպեց ուխտագնացություն Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորի աջ ափին: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Դեղնակարմիր և դարչնագույն սրբատաշ տուֆից կառուցված եկեղեցին ներսից որմնանկարազարդ է, իսկ բեմի գմբեթարդում պահպանվել է Քրիստոսի փառաբանության պատկերը: Եկեղեցին գործել է  մինչև 18-րդ դարը:
  Մեզ ուղեկցում էր Նուբարաշեն Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը: Նա ներկայացրեց նահատակված Ստեփանոսի և նրա հիշատակին կառուցված եկեղեցու պատմությունը: Հակտեմբերի 6-ին Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրն էր և Տեր Շմավոնը  եկեղեցում անցկացրեց հոգեհանգստի արարողություն, որի ժամանակ երգեց հանգստյան շարականներ, ընթերցեց հանգստյան Ավետարանը և վերջում՝<<Քրիստոս Որդի Աստծոյ>> աղոթքի ընթացքում հիշատակվեց Մեծ Հայի՝Շառլ Ազնավուրի անունը, որպեսզի Աստված հիշի նրան և գթությամբ դատաստան անի:




Комментарии