Էրեբունի- Երևան 2800

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
                                         Պարույր Սևակ

  Երևանը հազարամյակների պատմություն ունի: Աշխարհի շատ քիչ քաղաքներ ունեն նման պատկառելի հասակ: Յուրաքանչյուր քաղաքացի իր օրրանի երկրպագուն է, իր քաղաքի զավակը՝ նախանձախնդիր նրա բարգավաճման ու ապագայի նկատմամբ: Մենք հպարտ ենք մեր քաղաքի այն ամենով, ինչը նոր է, ինչը ծնվել է երեկ, ծնվում է այսօր և ծնվելու է վաղը:
   Որքան սքանչելիքներ կան մեր քաղաքում: Անցնում ես վարդագույն քաղաքի փողոցներով և զարմանում. այս երբ կառուցվեց, այս ով կառուցեց... Մի պահ գլուխ ես խոնարհում այն մարդկանց առջև, որոնք այս ամենի համար արդար քրտինք են թափել և ում բազուկը քարը  քարին է դրել ու մեզ հանձնել այսօրվա Երևանը:
 Խոնարհիր գլուխդ և մի մոռացիր, որ խոնարհվում ես ամենից առաջ քո ժաղավրդի հանճարի առջև,հանճարեղ Թամանյանի նախագծած շենքերի և այն ամենի առջև, ինչը հիացմունք է պարգևում ամեն մի այցելուի: Մի մոռացիր, որ դու ես քո երկրի, քո քաղաքի տերը, որ տքնել ու կառուցել ես քո սերնդի ու քո որդոց բարօրության, քո հայրենիքը շենացնելու համար:
  Ով դրեց հիմնաքարը մեր հին ու նոր Երևանի:
  Պեղուն էր հնագետը աշխարհը հայոց. պեղում էր, դեն նետում դարերի հողը և լույս աշխարհ հանում անցած օրերի հերոսների ու անթիվ գանձեր հինավուրց մշակույթի:
 Պեղում էր ու մի օր էլ Արին- Բերդում լույս աշխարհ հանեց այս քարե վկայականը Երևանի.
<<Խալդյան մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս բերդը հոյակապ կառուցեց սույն 10 հազար քարից, կոչեցին Քաղաք Էրեբունի անվամբ, որպես Բիայնա երկրների ձառք, թշնամու երկրներին ի սարսափ>>:
 Էրեբունի ՝ նշանակում է հաղթանակ. դա հաղթանակ է ոչ թե թշնամուն պարտության մատնելու, կամ ճակատամարտ շահելու, այլ մի բովանդակ ժողովրդի շինարարության մղելու համար: Էրեբունին հայ ժողովրդի շինարարության անձնագիրն է:
 Ու շինարար վարպետի երգով Արարատյան դաշտում, Մասիսների հայացքի տակ ծնվեց Երևանը, որը այսօր 2800 տարեկան է:
                                       
                                                        Երևան, քաղաք Նոյան լեգենդի,
                                                        Ապրում ես՝ ոտքդ դրած անցյալին,
                                                        Դարերին անտիկ,
                                                        Դու՝ հնագույնը այս աշխարհի մեջ:
                                                        Հնագույն քաղաք:

Комментарии