2019 թվականի խորհրդանիշը դեղին խոզն է։
Խոզերի կամ վարազների առանձնահատկություններից է քաջությունը և ազնվությունը: Այս կենդանակերպը առանձնանում է ալտրուիզմով, առատաձեռնությամբ, հպարտությամբ և հանդուրժողականությամբ: Լավատես են խոզերը, անկեղծորեն հավատում են մարդկության կատարյալ լինելուն: Մի քիչ միամիտ են թվում, բայց միայն առաջին հայացքից:
Դեղին վարազը սիրում է շքեղություն, հետևաբար ճիշտ կլինի ոսկե գնդակներով զարդարեք տոնածառ, ընտրեք միայն ամենաթանկ և գեղեցիկ խաղալիքները: Սենյակներում դրեք նարինջներ, ընկույզներ և կաղամբներ: Դրանք կարող եք նաև ավելացնել տոնածառին: Գնեք արձանիկներ խոզի կերպարով։
Վարազներին հաճոյանալու համար ընտրեք դեղին զգեստներ, կարող եք նաև նախատվություն տալ ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն զգեստներին: Խոզերի համար ընդունելի է նաև արծաթագույնը, բեժը։ Նախընտրելի է թույլ գործվածքները, կարճ կիսաշրջազգետները ևս թույլատրվում են: Աքսեսուարներից ընտրեք ադամանդներով զարդեր և իհարկե ոսկին, չէ՞ որ վարազը ճոխության սիրահար է։
Տղամարդկանց խորհուրդ է տրվում ուրախ կերպարներ ընտրել, օրինակ, նարնջագույն փողկապ և կարմիր կոշիկներ: Ամեն դեպքում նախընտրելի է՝ հագուստում մեկ պայծառ տարր լինի:
Սեղանի վրա պետք է լինեն մանդարիններ և նարինջներ: Դուք կարող եք սնկով և ընկույզով խորտիկներ պատրաստել։ Ցանկալի չեն կիսաֆաբրիկատները։ Խոզուկը շատ է սիրում կորեկ, սակայն շիլան, բնականաբար լավագույն ուտեստը չէ Ամանորին։ Հետևաբար ավելի լավ է դրանով աղցան պատրաստել և ավելացնել խաշած հավի ֆիլե, խնձոր, պանիր, թթվասեր, կիտրոնի հյութ և մեղր:
Комментарии
Отправить комментарий