Հովհաննես Թումանյան - 150

...Մեր Ազգային իսկական բանաստեղծը Հովհաննեսն է: Նա մեր գրականության անմահ փառքն է:
                                                                                                                  Ավ. Իսահակյան

Հովհ. Թումանյանը հայ ժողովրդի ազգային մեծ բանաստեղծն է: Նա գրել է արձակի ու չափածոյի համարյա բոլոր ժանրերով: Նա լավագույն մանկական գրող է, վարպետ թարգմանիչ, խոշոր քննադատ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական փայլուն գործիչ: Գրական ասպարեզ իջնելով 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին, Թումանյանը գեղարվեստական մեծ ուժով պատկերել է հայկական իրականությունը՝ կապիտալիզմի ճնշման տակ քայքայվող նահապետական հայկական գյուղը: Նա ռեալիստական գույներով նկարագրում է նահապետական գյուղի տգիտությունը, հետամնացությունը և գյուղացու անխնա շահագործումը: Հայ ժողովրդի ծանր վիճակը հուզել է նրան և իր արտահայտությունը գտել նրա ստեղծագործություններում: Սակայն Թումանյանը միշտ էլ լի է եղել վառ հավատով՝ իր ժողովրդի երջանիկ ապագայի հանդեպ, այն համոզմունքով, որ <<...պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած. հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած...>>:





Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Հայաստանի չքնաղ անկյուններից մեկում՝ Լոռու շրջանի Դսեղ /այժմ Թումանյան/ գյուղում: Լոռու գեղեցիկ բնությունն է անմահացրել Թումանյանը իր անզուգական պոեմներում և բանաստեղծություններում: Նա ծնվել է գյուղական քահանայի ընտանիքում: Նրա հայրըէ Տեր Թադեոսը, ազնիվ մարդ էր, չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան: Թումանյանի մայրըէ Սոնան, անգրագետ կին էր, հովվի աղջիկ: <<Ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ դա իմ մորից է,- հիշում է Թումանյանը,-Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ>>:
 Մանկության տարիները նա անց է կացրել իր ծննդավայրում՝Լոռում: Նրա դպրոցը տունն էր, լեռնային միջավայրը ու լեռնային հարուստ բնությունը, իսկ ուսուցիչներն էին հայրը, մայրը, տատերը, գյուղի հեքիաթ պատմող ծերերը, ինքը՝ ժողովուրդը:

Комментарии