Փետրվարի 19-ը Ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայ ժողովուրդը նշում է Մեծ Լոռեցու 150 ամյակը: Թումանյանը հայ մարդու շուրթերին է. քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսքի ու զրույցի մեջ, ուրախության կամ տրտմության ժամին, չմտաբերեն նրան, պատեհ առիթով մեջ չբերեն նրա մի որևէ քառյակը կամ մի դարձվածք նրա որևէ գրվածքից: Պարզ ու պայծառ Թումանյանը, որ այնպես սերտորեն կապված է ժողովրդական պարզալուր ստեղծագործության հետ, հայ բազմադարյան գրականության ամենաբարդ երևույթներից է: Դա պայմանավորված է նրա երկերում թաքցրած խորհրդով: Կյանքի վերջում նա ասել է. <<Ես էպիկ եմ, և կարծում են հենց էն եմ, որ կարդում են և կամ հենց էն եմ, ինչպես երևում եմ կյանքում: Գրվածքներիս մեջ օբյեկտիվ եմ, ծածկված, հասկացողը կտեսնի ինձ, գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել...և ոչ ոք ուղիղը չի գտնելու, չի ասելու երբեք...>:
Արվեստագետի կյանքն ու ստեղծածը միմյանց արտացոլումն են ու զուգակշիռը: Եվ, կարծես, այդ կյանքն էլ դարաշրջանի մի հուշարձան է՝նույնքան վսեմ, ողբերգականորեն գեղեցիկ, որքան իր բանաստեղծական աշխարհը:
Այսօր դպրոցի 10-Դ դասարանում անցկացվեց զրույց նվիրված Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Աշակերտները կարդացին և արտասանեցին Թումանյանի ստեղծագործություններից: Փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օր է հայտարարված: Սովորողները գրքեր նվիրեցին միմյանց՝ արժևորելով գրքի դերը մարդու կյանքում:

Комментарии
Отправить комментарий