Եթե կյանքիդ նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորուստն է:
Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհը 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային իմաստագիտության կարկառուն դեմքերից է, այդ շրջանի պետական ու քաղաքական խոշորագույն գործիչներից և ժամանակի մեծ զորահրամանատարներից ու ռազմարվեստի տեսաբաններից մեկը: Նա 20-րդ դարի մեր խոշորագույն հրապարակախոսն է, պետության ղեկավարը, հայոց նոր ռազմահոգեբանության հիմնադիր, հայոց առաջին սահմանադրության հեղինակը, հայոց Ոսկեդարի ծնունդ ազգային գաղափարախոսության ինքնապաշտպանական համակարգի՝ Մամիկոնյան ուխտի վերածնողն ու նոր ժամանակներին ագուցող տեսաբան-իրագործը, որի՝ այդ մարզում կատարած վիթխարի դերը նույն արժեքն ունի, ինչ որ Կոմիտաս վարդապետի և Թորոս Թորամանյանի կատարածը հայ երգի ու երաժշտության ու հայոց ճարտարապետության ասպարեզներում: Նրա իմաստասիրական միտքը հիմնականում դրսևորվում և խտանում է փոքր չափերի ասույթների մեջ, որի մեջ անընդգրկելի խտացումներ են: Դրանով նրան կարելի է դասել համաշխարհային աֆորիստիկայի խոշորագունյ դեմքերից մեկը: <Նժդեհի ոճը բեկորային է, մտածումը ամբողջական...Քչերը , շատ քչերը մեր կյանքում խոսում, գրում կամ գործում են<<արյունով ու ջղերով>>, բարձր տեմպերամենտի և հզոր անհատականության հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատ գաղափարներն ու ճշմարտությունները կրոնական խանդավառությամբ ապրելու հատկությամբ և իրենց ինքնատիպ ոճով- ընդհանրապես ֆրագմենտար/ կտրատված/ բնույթի են>>, -Նժդեհ փիլիսոփայի մասին գրում է նրա ամենամերձ զինակիցն ու գաղափարակից Հայկ Ասատրյանը:
20-րդ դարի հայոց պատմությունը բազմահանճար այդ անհատականությանը չի կարող պարփակել իր մեջ: Նա իր դերով ու նշանակությամբ դուրս է գալիս 20-րդ դարի շրջանակներից և միանում երկրորդ հազարամյակտ ոգեզարդող մեր հավերժակեաց մենավորներին՝ Գրիգոր Մագիստրոսին, Աշոտ Ողորմածին, Լևոն Մեծագործին ու նմաններին:

Комментарии
Отправить комментарий