Մայրենիի միջազգային օր

Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Մայրենիի միջազգային օր: Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը Մայրենիի օրվա առթիվ կազմակերպել էր միջոցառում: Մեթոդ միավորման նախագահ Ն. Գալստյանը կարդաց ասույթներ մայրենի լեզվի մասին և նշեց, որ  մայրենի լեզուն մեր ժողովրդի համար ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատը, մշակույթն ու ընտանիքը:
 Մայրենիի մասին խոսեց նաև դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը: Նա ներկայացրեց մեր մայրենի լեզվի մեծ նշանակությունը հայ մշակույթի զարգացման և պահպանման գործում: Դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները պատրաստել էին սալիկաշարեր մայրենիի մասին: Նրանք ներկայացրին Պ. Սևակի, Ջ. Բայրոնի,Մ. Նալբանդյանի, Խ. Աբովյանի մտքերն ու ասույթները լեզվի մասին: Առանձին ցուցադրվեցին Մատենադարանի ձեռագրերի, Հայոց եկեղեցու, քարտեզագրության և Մխիթարյանների միաբանության մասին պատմող սալիկաշարերը:
  Միջոցառումն ավարտվեց Հովհաննես Թումանյանի <<Թմկաբերդի առումը>> պոեմի արտասանությամբ, որը նվիրված էր ազգային մեծ բանաստեղծի 150 ամյակին:
                                            ***
                     
 Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

                                               Հովհ.Թումանյան


Комментарии