Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության
ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի
կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբավությունը:
Հովհաննես Թումանյան
Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը փետրվարի 19-ին կազմակերպել էր Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների բարձրաձայն ընթերցանության մրցույթ: Մրցույթը նվիրված էր մեծանուն բանաստեղծի ծննդյան 150 ամյակին: Մասնակիցները կարդացին Հովհ. Թումանյանի <<Նեսոյի քարաբաղնիսը>> և <<Լուսավորչի կանթեղը>> ստեղծագործությունները: Աշակերտնեը կարդում էին հատվածներ, իսկ ժյուրիի անդամները գնահատում էին ընթերցանությունը: Լավագույն ընթերցողներ ճանաչվեցին Սանոսյան Մարիամը /11-բ դաս./, Կարապետյան Ժենյան /10-ա դաս./, Հարությունյան Հելենը /10-բ դաս./: Կազմակերպվել է նաև վայելչագրության և ստեղծագործական շարադրությունների մրցույթ, որոնց արդյունքները կամփոփվեն հետո: Աշակերտներին սպասվում են պարգևատրումներ:
Комментарии
Отправить комментарий