Մահապարտ-ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյան

 «Իմացեք, ուրեմն, պատմությունը կերտում են մարդիկ։ Նրանք արարում են, պատերազմում, պարզապես ապրում, իսկ հետագա սերունդները իմաստավորում են այդ ամենը, որ շարունակեն նախնիների գործը, իրականացնեն անկատար   նպատակները»։
                                         
                                                                                                                           Սպարտակ Մաթևոսյան
<<Ամեն օր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածիր, թե ինչ ես արել ազգիդ համար>> :                         Զորավար Անդրանիկ
Սպարտակ Մաթևոսյանը այդ հինգ հարյուր քաջերից մեկն է եւ տարիքով ամենաավագը։ Նրա տարիքի զինվորականները վաղուց արդեն թոշակի էին անցել, բայց նա, ինչպես նորակոչիկը, առանց դույզն-ինչ երկմտելու, զենք վերցրեց և գնաց հայրենիքը պաշտպանելու։ Սպարտակ Մաթևոսյան անուն- ազգանունը շատերին գուցե ոչինչ չասի, բայց բավական է, որ ասես ամենատարեց մահապարտը, և լսողությունդ ուղղակի հաճելիորեն կշոյվի վերջինիս հասցեին տեղատարափ հնչող բարի խոսքերից։ Գուցե ինչ-որ տեղ համեստ է ասված՝ բարի խոսքերից, քանզի Սպարտակին լավ ճանաչողներն իրենց գովասանքի շտեմարանից ոչինչ չեն խնայում նրան բնութագրելիս` համարձակ, խիզախ, ազնիվ, արդարամիտ, հայրենասեր ու սրտացավ ընկեր, բարոյական և մարդկային վեհ նկարագրի տեր մարդ…
Հայոց Բանակի 27 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցում էր Խորհրդային տարածքի ԿԳ արհմիության նախագահ, մահապարտ -ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանը: Նա դպրոցի գրադարանին նվիրեց Գրիգոր Ջանիկյանի <<Սպարտակ>>  գրքի մի քանի օրինակ: Գիրքը պատմում է Ս. Մաթևոսյանի կյանքն ու անցած ճանապարհը: <<Մեր հայրենիքը Աստծո կողմից է մեզ տրված: Ուրեմն քրիստոնյայի պարտքն  է իր հայրենիքին ծառայելը, այն պահելն ու պաշտպանելը: Հայրենիքը պահելն ու հզորացնելը մեր ժողովրդի պատվի ու արժանապատվության հարցն է>>:
 Գրիգոր Ջանիկյանի <<Սպարտակ >> գիրքը արժանացել է Հայաստանի Գրողների միության և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ 2018թ. մրցանակաբաշխության  1-ին մրցանակին: Գրիքը նվիրված է Արծիվ-մահապարտի 80-ամյակին:
<<Այս 1-ին մրցանակը ստացել եմ ոչ թե ես, այլ իմ գրքի հերոսը, ով դեռևս ուսանողական տարիներին անդամակցել է 1965 թ.-ի ապրիլքսանչորսյան ընդհատակյա պայքարին, 53 տարեկանում Մահապարտների գումարտակի շարքերում մարտնչել է Արցախի ազատագրության համար, 78 տարեկանում մասնակցել է Ապրիլյան պատերազմին, 80 տարեկանում ուխտել է ազատագրել Նախիջևանն ու Վանը>>:
                                                                                                       Գրիգոր Ջանիկյան

Комментарии