Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է: Հայաստանը, Արցախը և սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության նահատակների հիշատակին:
Ապրիլի 23-ին հայ երիտասարդությունը ջահերով երթ կազմակերպեց դեպի Ծիծեռնակաբերդ: <<Արդար հատուցում>> պահանջով նրանք հարգել են զոհերի հիշատակը մոմավառության արարողությամբ և ծաղիկներ խոնարհելով :
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 104 տարի է անցել 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունից: Ամեն տարի գարնան այս առավոտը սկսվում է բազմահազար քաղաքացիների երթով՝ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք,դեպի 1915թ. հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը, որը խորհուրդն է հայ ժողովրդի կորստալի անցյալն ու համախմբված ապագան:
Ցեղասպանություն բառը առաջին անգամ գործածեց մեծ մարդասեր, իրավագետ Ռաֆայել Լեմկինը: 1944թ. իր մի ուսումնասիրության մեջ գրում էր.<<Ցեղասպանություն ասելով՝ հասկանում ենք որևէ ազգի կամ ցեղային խմբավորման բնաջնջումը>>: Լեմկինը , հրեության դեմ կատարված ցեղասպանության մասին խոսելով, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ հիշում է հայերի ջարդը Օսմանյան կայսրության մեջ: Այնուհետև, այս բառի գործածությունը հանդիպում ենք 1945թ. Նյուրնբերգի դատավարության ժամանակ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դատում էին գերմանացի ոճրագործներին: 1946թ. դեկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը մի բանաձև ընդունեց, ուր ցեղասպանությունը բացատրվում էր իբրև <<ցեղային, կրոնական, քաղաքական և այլ խմբավորումների>> մասնակի կամ ամբողջական բնաջնջում, ր այդ արարքը միջազգային օրենքով ոճրագործություն էր համարվում: ՄԱԿ-ի համաձայնագիրը ընդունվեց 1948թ. դեկտեմբերի 9-ին:

Комментарии
Отправить комментарий