Դաս Ա -ն 198 ավագ դպրոցում

 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ՀՀ ԿԳ և մշակույթի նախարարությունները համատեղ մեկնարկել են Դաս A նախագիծը, որի նպատակն է Երևանի բոլոր ավագ դպրոցների աշակերտների համար բացահայտել դասական երաժշտության զարմանալի աշխարհը։
  Մայիսի 14-ին Երևանի 198 ավագ դպրոցում անցկացվեց Դաս Ա նախագծի շրջանակում ինտերակտիվ դասական դասաժամ: Դասընթացն անցկացրեց  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա ներկայացրեց դասական երաժշտության  դերն ու արժեքը մեր կյանքում: Հնչեց հատվածներ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ս. Սմբատյանը պատասխանեց նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին: 
         

Դաս Ա-ի նպատակն է գեղարվեստական բարձր ճաշակի ձևավորումը, հասկանալու, սիրելու և գնահատելու դասական արվեստը, խրախուսելու մասնակցությունը դասական երաժշտության համերգներին:

Комментарии