Ընտանիքի միջազգային օր

ՀՀ պաշտոնական տոնացույցում ամրագրվել է նոր տոն` «Ընտանիքի տոնը», որ տոնվում է մայիսի 15-ին: Տոնն ընդունվել է ԱԺ կողմից «ՀՀ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունումից հետո: Ընտանիքի օրը տոնում են մի շարք այլ երկրներում ևս` 1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշումով:
ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:

Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են ըստ հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի:

Ի վերջո, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:

 Ընտանիքը ստեղծվում է համատեղ, համընդհանուր ջանքերով; Երիտասարդները ստեղծում են նոր ընտանիք և ջերմանում են այդ ընտանիքի ոչնչի հետ չհամեմատվող երջանկությամբ:
 Ընտանիք, առանց որի դժվար է պատկերացնել մարդկային անմահությունը, որը հարատևում է նրանց երեխաների ու թոռների մեջ: Ընտանիքը հայի համար սրբություն է: 

                                                     ՅՈԹ  ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Հայը դարերով սիրով է պահել յոթ թանկ սրբություն՝
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին, հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե՝ Մայր հայրենիքը:
                                                            Սուրեն Մուրադյան

Ընտանիքի տոնը նշվեց նաև դպրոցում: Աշակերտները ասմունքով, երգով և պարով

շնորհավորեցին բոլորին տոնի առթիվ: Նշվեց հայ ընտանիքի դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Комментарии