Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հայրենասիրությունը, ազգասիրությունը ամեն անհատի սուրբ պարտականությունն  է:
Եվ հայրենիքի պաշտպանության  համար կատարված պատերազմը սուրբ պատերազմ է:                                                             
                                                                                                        Րաֆֆի

Հայաստանի Առաջին Հանրապետությունը 101 տարեկան է: 101 տարի առաջ դարերով պետականությունից զրկված հայ ժողովուրդը հռչակեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այն ապրեց 2 տարի, սակայն որոշիչ դեր ունեցավ հայ ժողովրդի համար: Հայ ժողովուրդը հասկացավ, որ կարող է պաշտպանել ոչ միայն  իրեն, այլև իր երկիրը:
  <<20-րդ դարի Ավարայր>>. այսպես է բնութագրվում Սարդարապատի հերոսական ճակատամարտը:
 Ռուսաստնում 1917թ. հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ 1917թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, թուրքերը 1918թ. փետրվարի 10-ին անցան հարձակման, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը և մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Մայիսի 21-ին թուրքական զորքի մի մասը հարձակվեց Սարդարապատի, մյուս մասը՝ Ղարաքիլիսայի, Բաշ - Ապարանի վրա: Ոտքի ելավ հայ ժողովուրդը: Գեներալներ Նազարբեկյանը, Արեշյանը, Մ. Սիլիկյանը, Դանիել բեկ Փիրումովը, Պողոս բեկ Փիրումյանը, գնդապետներ Հասան- Փաշայանը և Պանդուխտը
/Միքայել Սերյանը/ հայ ժողովրդի հետ ոտքի ելան և գլխովին ջախջախեցին թուրքերին:
  Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Հնարավորություն ստեղծվեց 1918թ. մայիսի 28-ին վերականգնել Հայկական պետականությունը: 1918թ. մայիսի 28-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետություն Երևան մայրաքաղաքով:
Հաստատվեց Հայաստանի ազգային դրոշը՝ հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի գույներով: 1920 հուլիսին կառավարությունը հասատատեց Ալ. Թամանյանի կազմած և Հ. Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի նախագիծը:
Ստեղծվեց Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու վարչապետությամբ:




Комментарии