Սերդ՝ անմիտ սրով բոցոտեցին,
Բեռդ՝ խավար հրով խոցոտեցին,
Երկրիդ հողեն փառքդ բուսավ...
Հանճարեղ երգաստեղծ Կոմիտասը հեղինակ է նաև մի քանի տասնյակ բանաստեղծությունների: Դրանք նրա կենդանության օրոք չեն տպվել. պարզապես նա իրեն չի համարել կոչումնավոր բանաստեղծ և գրել է ինքն իր համար: Դրանք այսօր թանկ են ոչ միայն իբրև կոմիտասյան մասունքներ, դրանք ճշմարիտ գրական ստեղծագործություններ են, որոնք ունեն աստվածային էություն: Կոմիտասյան երգերի մեջ ցոլանում են մեր ժողովրդի ոչ միայն զգացական աշխարհը, այլև ամբողջ պատմությունը, հոգեբանությունը, ոգին: Կոմիտասյան երգերը արտահայտում են մեր ազգային նկարագիրը, մեր անցած ճանապարհը՝ գողթան երգերից մինչև քրիստոնեություն, 5-րդ դարից մինչև 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ազգային - ազատագրական պայքարի հերոսական տարեգրությունը: Կոմիտասյան երգը ունի հազարամյակներ ապրող մեր ժողովրդի մեղեդիացած պատմությունը, նրա անցած ճանապարհի ոգիացած կենսափիլիսոփայությունը, հարստությունը, հմայքը, ուժն ու էությունը:
Համեմատաբար համեստ է կոմիտասյան բանաստեղծությունը: Դրանք չունեն նրա երգերի ընդգրկման լայնությունը, խորքը և կատարելությունը, բայց նրանք էլ կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով, բոլոր քանդակներով ու նախշերով: Կոմիտաս-բանաստեղծը խոսում է ծառերի ու ծաղիկների հետ, իր խոհերի մասին, բնության, կյանքի գեղեցկությունների, սիրո հրապույրի, մարդկային կարոտի, երազանքների մասին:
Եվ այս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին...
/ Իմ երազում/
Ով է տեսել ծովի ծավալ
Հովի թավալ,
Կամ՝ արտերում հասկի տալիք
Ոսկի ալիք:
/Սիրահասկ/
Գարուն թերթիկն ընկել է ծալուկ՝
Խոտերի մեջ դալուկ
Աշուն ցողիկն իջել է վրան՝
Հողմերի հետ երան;
/Թերթիկն ու ցողիկ/
Ահա սարը՝ ձորը բացել՝
Եվ ահավոր , և կանաչ,
Ահա քարը՝ օրը գացել՝
Եվ մահավոր, և անաչ:
/ Սար ու քար/
Ես ու դու սեր ենք,
Մեկ սրտի տեր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն:
Տես, իմ հեր՝ ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց:
Տես, քու սեր գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խողում ծավալեց:
/Ճերմակ հեր, գարուն սեր/

Комментарии
Отправить комментарий