Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է

Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն`   սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր:
Գիտելիքի ու դպրության օրը Հայաստանում յուրահատուկ խորհուրդ և ընկալում ունի: Կրթության լույսի հանդեպ մեր ազգային մոտեցումը մեր գենետիկական հիշողության արտահայտությունն է, տարատեսակ մարտահրավերների դեմ մեր հաղթաթուղթը: Գիտելիքով զինված՝ մենք անխոցելի ու անպարտ ենք, գիտելիքը մեզ իրավունք է տալիս հաստատել մեր տեղը արևի տակ և համարձակ քայլել դժվարություններին ընդառաջ:
 Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան:
  Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ օգնում է ավելի ճիշտ ապրել՝ հարստացնելով մարդքու միտքն ու հոգին: Կրթված մարդը գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը՝ արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է, որ մարդը ստեղծված է այն գրքերից , որոնք նա կարդացել է: Հետևաբար պետք է հարստացնել գիտելիքների պաշարը ՝ ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:
 198 ավագ դպրոցը  սեպտեմբերի 1-ին նշեց Գիտելիքի օրը և մեկնարկեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Տոնական հանդիսությանը մասնակցում էին հյուրեր , աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:
 Հնչեցին շնորհավորանքներ Գիտելիքի օրվա առթիվ,  բարի գալուստ նոր ընդուված աշակերտներին:

Комментарии