Ուսուցչի տոնի առթիվ դպրոցի կոլեկտիվը կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Տավուշի մարզ: Առաջին այցելությունը Դիլիջանի երկրաբանական թանգարանն էր: Քաղաքը նշում էր իր հիմնադրման 475 ամյակը: Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական , ազգագրական , կիրառական արվեստի իրեր, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարներ, քանդակներ, արծաթյա իր, հնատիպ գրականություն։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը, որը հայտնաբերվել է Դիլիջանի շրջակայքից և պատկանում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին։ Պատկերասրահը հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի բնօրինակ աշխատանքներով։
Մեր էքսկուրսիան շարունակեցինք դեպի Գոշավավք: Գոշավանքը 12-րդ դարի վանական համալիր է: Այն կառուցվել է բարձունքի վրա: Եկեղեցի բարձրանալիս մենք հիանում էինք Տավուշի մարզի աշնանային հիասքանչ բնությամբ: Գոշավանքը հիմնել է ականավոր միջնադարյան մտածող, գրական և հասարակական գործիչ, իրավագետ և հոգևորական Մխիթար Գոշը: Նա ծառայել է Գետիկ վանքում, որտեղ էլ գրել է իր ամենամեծ ստեղծագործությունը՝ <<Դատաստանագիրքը>>՝ 250 հոդվածով:Նա է առաջին անգամ խոսել կնոջ իրավունքների մասին, իսկ 11 հոդված նվիրել բնապահպանական հարցերին: Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկը: Մխիթար Գոշը ապրել է մինչև 1213 թ.: Իր ցանկության համաձայն նրան հուղարկավորել են Հարության դամբարանում, որպեսզի <<նրա հոգու աչքը միշտ կարողանա հետևել իր ստեղծած վանքին>>: Հաջորդ կանգառը Հաղարծին վանքային համալիրն էր:
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Комментарии
Отправить комментарий