Աշուն է, պայծառ ու գեղեցիկ աշուն: Աշունը իր դեղնավուն տերևներով թևերն է փռել բնության վրա: Այս աշնան արևը շողում է,լուսավորում և ջերմացնում մարդկանց սրտերը: Սիրում եմ աշունը իր պայծառ գույներով: Սովորաբար այն լինում է մռայլ,թախծոտ և անձրևային: Բայց այս տարվա աշունը պայծառ է,հաճելի ու շատ գեղեցիկ: Ծառերի տերևները փոխել են իրենց գույները, բայց չեն շտապում ցած թափվել: Անձրև ու քամի չկա, որ նրանց պոկի ճյուղերից ու շաղ տա մայթերին: Այս աշունն էլ կանցնի, կավարտվի ևս մի պատմություն ու կտանի իր հետ մեր հիշողությունները:
***
Տերևները քնքուշ, դեղին
Բացիկներ են ասես սիրո
Որ ջերմանում թեժ կարոտից
Ու այրվում են աշնան հրով:
Տերևներն է առնում քամին
Ու տանում է հեռու, հեռու,
Բացիկներից այդ թանկագին
Արդյոք մեկը քեզ չի բերում:
***
Դրսում քամի, անձրև,
Ոսկե տերևաթափ,
Լեռան ուսին արև,
Ծաղիկների սոսափ:
Մամռոտ լեռան կրծքին
Մի գլգլան աղբյուր,
Ճերմակ ամպի տակից
Լույս է բերում մաքուր:
Ես գնում եմ, ինչ փույթ՝
Ճամփաս կարճ է, երկար...
Իմ ոսկեծամ աշուն
Հազար բարով եկար...
Սուրեն Մուրադյան
***
Տերևները քնքուշ, դեղին
Բացիկներ են ասես սիրո
Որ ջերմանում թեժ կարոտից
Ու այրվում են աշնան հրով:
Տերևներն է առնում քամին
Ու տանում է հեռու, հեռու,
Բացիկներից այդ թանկագին
Արդյոք մեկը քեզ չի բերում:
***
Դրսում քամի, անձրև,
Ոսկե տերևաթափ,
Լեռան ուսին արև,
Ծաղիկների սոսափ:
Մամռոտ լեռան կրծքին
Մի գլգլան աղբյուր,
Ճերմակ ամպի տակից
Լույս է բերում մաքուր:
Ես գնում եմ, ինչ փույթ՝
Ճամփաս կարճ է, երկար...
Իմ ոսկեծամ աշուն
Հազար բարով եկար...
Սուրեն Մուրադյան
Комментарии
Отправить комментарий