Գրադարանավարի տոն



  Տոնդ շնորհավոր,        գրադարանավար:

2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց Գրադարանավարի օր: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն ամբողջ հասարակության ձևավորման գործում:
  Այսօր երեխաները մեծանում են մի աշխարհում, որն էապես փոխվել է վերջին տարիների ընթացքում: Նոր տեխնալոգիաները բերում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ գրադարանների և գրադարանավարների համար: Այսօր գրադարանավարը <<գրքերի պահապան>> չի համարվում, նա ինֆորմացիա ապահովողն է, խորհրդատուն, մանկավարժը և ուսուցանողը: Գրադարանների ավտոմատացումը փոխել է գրադարանավարների դերը , ինչը նրանց աշխատանքը դարձրել է ավելի պահանջված: Ամեն տարի այս օրը բոլոր գրադարաններում
անցկացվում են միջոցառումներ, հանդիպումներ ,քննարկումներ, ընթերցումներ, գրքային ցուցահանդեսներ: Այս տարի այդ միջոցառումները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Комментарии