Լևոն Միրիջանյան - Երգի Հովիվը

Գրադարանում անցկացվեց Լևոն Միրիջանյանի <<Երգի Հովիվը>> գրքի տեսություն և ընթերցում՝ նվիրված հանճարեղ երգահան, հայ երգի լավագույն կատարող,խմբավար և ուսուցիչ Կոմիտասի ծննդյան 150 ամյակին:
 Լ. Միրիջանյանի <<Երգի Հովիվը>> պոեմը նվիրված է կոմիտասյան երգի և ոգու հարատևության փառաբանմանը, այն մարդու հիշատակին, որ սիրում էր կոչել իրեն    Հայր Կոմիտաս Վարդապետ Սողոմոնյանց Կուտինացի, նրան, ով եղավ երգի առաքյալ և երգի Հովիվ: Հեղինակը պոեմը նվիրել է Կոմիտասի ծննդյան առաջին
հարյուրամյակին:
            Հոտը բազմություն էր, բազմությունը՝ ժողովուրդ:
            Ժողովուրդն էլ ազգություն  էր և ուներ խորհուրդ:
Այդ ժողովուրդի մեջ լսվում է աստվածային մի ձայն, որը իր ժողովրդին հույս էր տալիս և մորմոքում:
              Ամեն օրը բացվում էր երգով.
              Երգով էր մարում ամեն երեկո,
              Երգի հանդես էր ,երգի երկունք,
              Եվ երգերն էին արեգակունք:
Բայց աղետ է թափվում հայ ժողովրդի վրա, սկսվում է կոտորածը և ցիրուցան անում մարդկանց:
               Հոտը գնում էր թափառ-թափառ, ամպերի նման պատառ-պատառ,
               Բայց երկինքն էլ թափառ-պատառ և ցիրուցան՝ գնում էր վեր:
               Պիտի գնար: Անմահության խորհուրդ ուներ:
Կոմիտասը<<քիչ մի Հայաստան>> տարավ ամենուրեք, որտեղ Հայաստան չկար, բայց հայ կար, իսկ Հայաստանում եկավ և բացեց մեր աչքերը մեր սեփական արժեքների առջև:
              Հոտը ելնում էր պատմության լեռը:
              Եվ հոտը հոտ չէր, այլ՝ հին մի ազգ:
              Հոտը դրել էր դարը դարին.
              Բռնել էր ճամփա՝ դեպի բարին,
              Քարին տալիս էր շունչ ու թևեր,
              Գնում էր, որ հա՜ր  հարատևեր...
Վերցնելով իր ժողովրդից հայ հոգևոր երաժշտությունը՝ Կոմիտասը այն վերադարձրեց հայ ժողովրդին:



Комментарии