10-Ա դասարանում անցկացվեց բաց դաս հայոց լեզու առարկայից: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Աբաջյանը:
Դասի թեման- Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը
Աշակերտներին ողջունելուց հետո՝ ուսուցչուհին իր պատրաստած սալիկաշարի օգնությամբ ներկայացրեց կրկնակ բաղաձայնների ուղղագրության հիմնական դեպքերը: Խմբերի բաժանված աշակերտները օրինակներ էին բերում և հիմնավորում, թե նշված օրինակները գրության որ դեպքին է բնորոշ և ինչու: Խմբերին բաժանվեց առաջադրանքներ և ժամանակ տրվեց, հետո խմբի ավագները մնացին, իսկ մյուս անդամները շրջում էին մյուս խմբերում, ծանոթանում նրանց առաջադրանքներին և տեղի էր ունենում քննարկում: Վերջում խմբերը հավաքվում են նույն կազմով և նրանցից մեկը ներկայացնում է խմբի տեսակետը: Հանձնարարվեց նաև տնային աշխատանք կրկնակ բաղաձայնների ուղղագրության վերաբերյալ: Աշակերտները կատարեցին նաև քարտային աշխատանք:
Դասի նպատակն էր ակտիվացնել, կողմնորոշել, քննարկել և ամրապնդել դասը ընդհատված դասախոսության, մտագրոհ և world cafe մեթոդներով: Աշակերտները դասին ձեռք են բերում, գնահատում, ներկայացնում տեղեկություն, փոխանակում և օգտագործում ինքնուրույն սովորելու համար:

Դասաժամի կարևոր կոմպետենցիաները՝
Սովորելու կոմպետենցիա՝
Աշակերտներն լսում են կրկնակ բաղաձայնների
ուղղագրության հիմնական դեպքերը և կարողանում են հիմնավորել, թե նշված օրինակը գրության
ո՞ր դեպքին է բնորոշ, ինչո՞ւ: Այնուհետև խմբերին բաժանվում են տարբեր բարդության առաջադրանքներ,
տրվում է ժամանակ, այնուհետև խմբի ավագ անդամները
մնում են, իսկ աշակերտները շրջում են մյուս խմբերում, ծանոթանում նրանց առաջադրանքներին,
տեղի է ունենում քննարկում: Վերջում խմբերը հավաքվում են և մեկը ներկայացնում է խմբի
տեսակետը:
Աշակերտները տարբեր բարդության առաջադրանքներում
ձեռք են բերում, գնահատում, ներկայացնում են տեղեկություններ, փոխանակում են և օգտագործում
են ինքնուրույն սովորելու համար:
Լեզվական կոմպետենցիա՝
Դասժամի
ընթացքում աշակերտները բացահայտում և ստեղծում են տարատեսակ տեքստեր, նաև մասնագիտական
տեքստեր: Նրանք համարժեքորեն օգտագործում են տվյալ մասնագիտական և խոսակցական լեզուն՝
գիտակցաբար սահմանազատելով դրանք: Դասաժամի ավարտին աշակերտները պետք է հաշվի առնեն
մայրենի լեզվի գեղագիտությունը և կարողանան գրագետ արտահայտվել թեմայի շուրջ, լիարժեք
պատասխանել հնչող հարցերին:
Սոցիալական կոմպետենցիա՝
Աշակերտները
սոցիալական հարաբերություններում իրենց դրսևորում են կառուցողական, համերաշխ և հանդուրժողական
և մյուսներին վերաբերվում են ըմբռնումով և ապրումակցումով:Այս հիմքի վրա նրանք մյուսների
հետ արդյունավետ համագործակցում են, հարգանքով են վերաբերվում միմյանց:
Комментарии
Отправить комментарий