
Թեման- Ուժ: Համազոր ուժ
Դասը վարում էր ֆիզիկայի ուսուցչուհի Լյուսյա Թորոսյանը:
Խթանման փուլում ուսուցչուհին կատարեց փորձ՝ նետելով գնդակը և դեֆորմացնելով մարմինը: Հետո հարցեր ուղղեց աշակերտներին, թե ինչ կատարվեց գնդակի հետ, ինչ փոփոխություն կրեց մարմինը և ինչու: Պատասխանները ամփոփելուց հետո գրատախտակին գրեց դասի թեման: Առաջնորդելով, ակտիվացնելով և կողմնորոշելով ուսուցչուհին աշակերտներին ուղղորդեց դեպի դասի նպատակը:


Ամրապնդման փուլը կատարվեց խաղ- վիկտորինայի միջոցով: Համակարգչային խաղի միջոցով աշակերտները պատասխանում էին հարցերին: Հաղթող խումբը խրախուսվեց ուսուցչի կողմից:
Կշռադատման փուլում բաժանվեց չափորոշչային հարցեր, որոնց աշակերտները պատասխանում էին անհատական:
Հանձնարարվեց տնային աշխատանք՝ պատրաստել սալիկաշար թեմայի վերաբերյալ:
Այս դասի ընթացքում աշակերտների մոտ զարգացվեց հետևյալ կոմպետենցիաները՝
լեզվական, սովորելու, մեդիա, սոցիալական, մաթեմատիկական, բնագիտա-տեխնիկական:
Комментарии
Отправить комментарий