Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես, հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…
Հրանտ Մաթևոսյան
<<Շատ կուզենայի ,որ իմ հովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում, և պատերազմը ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը>>,- խոստովանում է Հ. Մաթևոսյանը: Սա հավաստում է նրա հավատարմությունը կյանքի ճշմարտությանը:
Հրանտ Մաթևոսյանի արձակում կենդանի բաբախում, լիաթոք շնչում, վերստեղծվում է հոգսաշատ, կնճռոտ, բայց գեղեցիկ մի ամբողջ աշխարհ: Դա հայ գյուղն է, այնտեղ ապրող մարդիկ՝ իրենց բարոյական ըմբռնումներով, սոցիալական տագնապներով, բախումներով ու կրքերով:
Դպրոցում աշակերտական խորհրդի անդամների հետ անցկացվեց Հրանտ Մաթևոսյանի<<Մենք ենք, մեր սարերը>> վիպակի բարձրաձայն ընթերցանություն: Վիպակից ընտրված էր առանձին հատվածներ, որոնք աշակերտները բարձրաձայն ընթերցում էին և մեկնաբանում: Վիպակի սյուժետային հիմքում ընկած է չորս ոչխարների գողության մի պատմություն: Անտառամեջ գյուղի հովիվնեը՝Պավլեն, Իշխանը, Ավագը, ֆերմայի վարիչ Զավենը մորթում են պատահաբար իրենց հոտին խառնված ուրիշի ոչխարները և քսան հոգով ուտում: Կորած ոչխարները որոնելով՝ նրանց է մոտենում Ռևազը, որին հյուրասիրում են, բայց պարզվում է, որ իրենք մորթել են հենց Ռևազի ոչխարները, վճարում են գինը և հարցը համարում փակված: Ոչխարների պատմությունն առիթ է դառնում, որ փլուզվի բարոյական ուրիշ օրենքներով ապրող հովիվների աշխարհը: Այդ փլուզումը ավելի շատ թախիծ է առաջացնում, քան զայրույթ կամ ատելություն: Թեև գյուղը հազար ու մի թելերով կապված է մեծ աշխարհի հետ, բայց<<հովիվների հանրապետության>> ներքին կապերն ավելի ուժեղ են, քան կապերը դրսի հետ: Վիպակի գեղարվեստական արժեքը պայմանավորված է հյութեղ, անմիջական ու բնական հերոսների գոյությամբ:
<<Մենք ենք, մեր սարերը>> վիպակը նոր ու թարմ խոսք էր գյուղի մասին:

Комментарии
Отправить комментарий