Մուշեղ Գալշոյան-Ձայն ամենայն հայոց

11-Դ դասարանի աշակերտների հետ անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն: Քանի որ այս տարի հայ ժողովուրդը նշում է մեծ երգահան Կոմիտասի 150 ամյակը, ընթերցանության նյութը Մ. Գալշոյանի  <<Ծիրանի ծառ>> գրքից  <<Ձայն ամենայն հայոց>> պատմվածքն էր, որը նվիրված է հանճարեղ Կոմիտաս Վարդապետին:  Նախ ներկայացվեց Մուշեղ Գալշոյանի համառոտ կենսագրությունը և ստեղծագործությունը: Աշակերտները հատվածներով կարդացին պատմվածքը և մեկնաբանեցին: Պոլսո հայաշատ թաղամասի սբ. Լուսավորիչ եկեղեցու բակը մարդաշատ էր: Ամառային արձակուրդից վերադարձած Կենտրոնական վարժարանի սաները , որոնք ներկայացնում էին Հայաստան աշխարհի բոլոր կողմերը, անհամբեր սպասում էին Հայր Կոմիտասին: Նա իր երգչախմբի համար պետք է ընտրեր քաղցր ձայն ունեցող սաներ: Վարժարանի տնօրեն Նալբանդյանը իր ուսանողներին ներկայացնում է Հայր Կոմիտասին:
  <<Եվ թող կամենա Աստված, որ ամեն գավառից  մեկ ձայն լինի, ու ես երգչախմբումս հայոց աշխարհի բոլոր կողմերից ձայն ունենամ: Ձայն ամենայն ազգի պիտի հնչեցնել խմբովի>>,- մտածում էր Կոմիտասը:
 Կոմիտասը երգչախմբի համար միայն ֆա՜ նոտայի հնչեղությկամբ կատարում է սաների ընտրություն: Մեկը Տրապիզոնից էր, մյուսը՝ Վանից, երրորդը՝ Տարոնից, հաջորդը՝ Շիրակից: Կոմիտասը շատ է ցավում, որ Սասունցին ձայն չուներ:
  <<Աշխարհիս չորեք կողմերեն  երգչախմբումս ձայն ունիմ >>,- ասում է Կոմիտասը;

Комментарии