Մասնագիտական կողմնորոշում

Դեկտեմբերի 9-ին 198 ավագ դպրոցը հյուրընկալեց  Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի մի խումբ աշխատակիցների: ՄԱԻ -ի հայ ուսանողուհին ներկայացրեց ինստիտուտում գործող բաժինները, ինստիտուտի աշխատակազմը, ինչպես նաև այն աշխատանքային ոլորտները, որտեղ կարող են աշխատել ինստիտուտն
ավարտած ուսանողները:
 Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելած հյուրերը ցուցադրեցին տեսահոլովակ ինստիտուտի աշխատանքների, իրենց մշակած ինժեներական հնարքների, նոր ժամանակակից ինժեներական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ  տարվող աշխատանքների մասին: ՄԱԻ -ի ռեկտորը ազգությամբ հայ Մոսկվայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկ Միքայել Պողոսյանն է: <<Միասին կառուցենք ապագայի աշխարհը>>  կարգախոսով նրանք դիմեցին ավագ դպրոցի 12-րդ դասարանի տնտեսագիտական և բնագիտական հոսքի աշակերտներին: Վերջում նրանք աշակերտներին հանձնեցին գրքույկներ և խոորհրդանշական թևակապեր:




Комментарии