Մասնակցային դպրոց


2019թ.-ի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին դպրոցում անցկացվեց <<Մասնակցային դպրոց>> նախագծի վերապատրաստման դասընթացներ: <<Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում>> ծրագիրը անցավ երկու փուլով: Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ: Դպրոցում տեղի ունեցավ ծրագրի երկրորդ փուլը եզրափակող հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ազդարարվեց <<Մասնակցային դպրոց>> նախագծի փորձաշրջանի սկիզբը՝ համապատասխան ցուցանակի բացմամբ: Վերապատրաստումների ժամանակ անցկացվեցին բաց դասեր տարբեր առարկաներից՝ ուսումնասիրելու մասնակցային մշակույթի և կոմպետենցիոն ուսուցման մեթոդները: Բաց դասեր անցկացրեցին 198 ավագ դպրոցի ուսուցիչներ Քրիստինե Գևորգյանը, Լյուսյա Թորոսյանը և Լիլիթ Աբաջյանը:

<<Մասնակցային  դպրոցի>> ծրագրի մասնակիցների առաջին խումբը ուսումնական այցով մեկնեց Գերմանիա՝ ուսումնասիրելու ԳԴՀ-ի հանրակրթության համակարգում մասնակցային մշակույթի և կոմպետենցիոն ուսուցման պրակտիկան: Հայկական պատվիրակությունը այցելեց Գերմանիայի Հալլե քաղաքի Ռայլ, Էլիզաբեթ, ինչպես նաև Դրոգսիգի դպրոցները, ծանոթացավ կոմպետենցիաների ձևավորումը խթանող նախագծային աշխատանքներին, դպրոցի զարգաման ծրագրի բովանդակային սյուներին և հայ-գերմանական աշակերտական ծրագրի արդյունքներին: Հայկական պատվիրակության մեջ էին 198 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Լյուսյա Թորոսյանը և անգլերեն լեզվի ուսուցիչ Քրիստինե Գևորգյանը:  Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի  ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայ ուսուցիչները և տնօրենները խոսեցին վերապատրաստման արդյունքների և կոմպետենցիոն ծրագրի սեփական փորձի մասին, քննարկվեցին ծրագրի հետագա քայլերը:                                                                                                         

Комментарии