Բարի գալուստ,Գարու՜ն։ Թող գարունները գան ու չգնան: Թող բոլորի սրտերում միշտ գարուն լինի: Շնորհավոր Գարնանամուտը, մաղթում եմ պայծառ ու լուսավոր օրեր:
Դռները բացեք, Գարուն է գալիս
Ձմեռային ցուրտ օրերն այլևս անցյալում են, գարուն է գալիս` իր հետ բերելով երջանկության մի անբացատրելի զգացողություն։Գարնան փոքրիկ ազդարարները` մանուշակներն ու ձնծաղիկները, շտապում են ճեղքել ձյան շերտն ու «ծիկրակել» սպիտակ ծածկոցի տակից՝ ազդարարելով գարնան գալուստը։
Դռները բացեք գարուն է գալիս:
Ժպտալուց առաջ բողբոջն է լալիս,
Դռները բացեք գարուն է գալիս:
Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռները բացեք ,գարուն է գալիս:
Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք գարուն է գալիս:
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
-Դռները բացեք, գարուն է գալիս...
***
Արդեն հողից դուրս է բերում
Ծիլը գլխիկն իր արծաթի,
Բողբոջն արդեն չի համբերում
Եվ ուր որ է պիտի պայթի:
Գարնանամուտ
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր թմբից:
Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:
Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:
Գարնան հրավեր - Հովհաննես Թումանյան
Բացվում են գարնան օրերը պայծառ.
Կըգաս, իմ ընկեր, գնանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև...
Փըթթում են գարնան ծաղկունքը վառ-վառ,
Վե՝ր կաց, վե՝ր, ընկե՝ր, ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժպտում են նրանք ու բուրում այնտեղ...
Կանչում են գարնան հավքերն անհամար.
Գընանք, իմ ընկեր, թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև...
Գարուն -Վահան Տերյան
Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում են անուշ փայփայել մեկին:
Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
- Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Գարուն -Հովհաննես Շիրազ
Գարունն՝ արևով ժպտաց ամենքին,
Ամենուր վառվեց զմրուխտը գարնան.
Իմ դուռն էլ բացեց գարունը կրկին.
Բայց սիրտս այսպես ողջունեց նրան.
Գարուն, արևդ տար աշխարհներին,
Ինձ մի մանուշակ թող մնա միայն...
Դռները բացեք, Գարուն է գալիս
Ձմեռային ցուրտ օրերն այլևս անցյալում են, գարուն է գալիս` իր հետ բերելով երջանկության մի անբացատրելի զգացողություն։Գարնան փոքրիկ ազդարարները` մանուշակներն ու ձնծաղիկները, շտապում են ճեղքել ձյան շերտն ու «ծիկրակել» սպիտակ ծածկոցի տակից՝ ազդարարելով գարնան գալուստը։
Գարուն է գալիս - Համո Սահյան
Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,Դռները բացեք գարուն է գալիս:
Ժպտալուց առաջ բողբոջն է լալիս,
Դռները բացեք գարուն է գալիս:
Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռները բացեք ,գարուն է գալիս:
Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք գարուն է գալիս:
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
-Դռները բացեք, գարուն է գալիս...
***
Արդեն հողից դուրս է բերում
Ծիլը գլխիկն իր արծաթի,
Բողբոջն արդեն չի համբերում
Եվ ուր որ է պիտի պայթի:
Գարնանամուտ
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր թմբից:
Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:
Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:
Գարնան հրավեր - Հովհաննես Թումանյան
Բացվում են գարնան օրերը պայծառ.
Կըգաս, իմ ընկեր, գնանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև...
Փըթթում են գարնան ծաղկունքը վառ-վառ,
Վե՝ր կաց, վե՝ր, ընկե՝ր, ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժպտում են նրանք ու բուրում այնտեղ...
Կանչում են գարնան հավքերն անհամար.
Գընանք, իմ ընկեր, թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև...
Գարուն -Վահան Տերյան
Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում են անուշ փայփայել մեկին:
Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
- Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Գարուն -Հովհաննես Շիրազ
Գարունն՝ արևով ժպտաց ամենքին,
Ամենուր վառվեց զմրուխտը գարնան.
Իմ դուռն էլ բացեց գարունը կրկին.
Բայց սիրտս այսպես ողջունեց նրան.
Գարուն, արևդ տար աշխարհներին,
Ինձ մի մանուշակ թող մնա միայն...
Do you understand there is a 12 word sentence you can communicate to your man... that will induce intense feelings of love and instinctual attractiveness for you buried inside his chest?
ОтветитьУдалитьBecause deep inside these 12 words is a "secret signal" that triggers a man's instinct to love, admire and look after you with his entire heart...
12 Words That Trigger A Man's Desire Response
This instinct is so built-in to a man's brain that it will drive him to try better than ever before to make your relationship as strong as it can be.
Matter of fact, triggering this dominant instinct is absolutely essential to having the best ever relationship with your man that the moment you send your man a "Secret Signal"...
...You will soon notice him open his mind and heart to you in such a way he never experienced before and he'll identify you as the one and only woman in the universe who has ever truly understood him.