Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մայրեր, ապրեք առողջ, երջանիկ ու խաղաղ
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ է ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Հովհաննես Շիրազ
Ապրիլի 7- Մայրության և գեղեցկության տոնն է: Ըստ ավանդության այդ օրը Գաբրիել հրեշտակը ավետեց կույս Մարիամին, որ նա աշխարհին է պարգևելու Աստսո միածին որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Կույս Մարիամի մայրական կերպարը դարձավ բոլոր հավատավոր մայրերի խորհրդանիշը, և ամեն մայր , ծնունդ տալով իր զավակին, նրա հետ աշխարհին է պարգևում իր մայրական սերը, իր հավատը դեպի բարին և հույսը դեպի լավ ապագան:
Թե մայր չլիներ աշխարհում այս նոր
Ես կփախչեի անապատը խոր,
Ես կփախչեի աստղերն ի վեր՝
Թե մորս սերը մագնիս չլիներ:
***
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ՝ երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ՝
Պաշտե գեթ իր մայրիկին:
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ՝
Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
Բոլոր մոլոր, բոլոր մոլոր մայրերին...
***
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս՝ մի բուռ սրտիս մեջ՝
Գիշեր ու զօր արեգակ:
***
Ամեն մարդու ամեն մի մայր
Սուրբ է որդու սրտի համար:
Բայց ինձ համար մայրն ամենի՝
Մի սրբավայր՝ տաճար է մի:
Իմս՝ Աստված տաճարի մեջ,
Ես՝ իր վառվող մոմն եմ անշեջ:
Մայրս՝ Աստված մայր տաճարում
Ես՝ աղոթող ողջ դարեում...
Ախ, չէ, մայրս մի հասարակ
Աստվածիկ է, մի հույս ճրագ:
***
Մայրս ձեղ համար խեղճ, անշուք մի մայր,
Ինձ՝ նշխար մի երգ. ինձ՝ մի տիեզերք,
Ինձ ՝ աշխարհ բերած մի նշխար աստված:
Հ.Շիրազ
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ է ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Հովհաննես Շիրազ
Ապրիլի 7- Մայրության և գեղեցկության տոնն է: Ըստ ավանդության այդ օրը Գաբրիել հրեշտակը ավետեց կույս Մարիամին, որ նա աշխարհին է պարգևելու Աստսո միածին որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Կույս Մարիամի մայրական կերպարը դարձավ բոլոր հավատավոր մայրերի խորհրդանիշը, և ամեն մայր , ծնունդ տալով իր զավակին, նրա հետ աշխարհին է պարգևում իր մայրական սերը, իր հավատը դեպի բարին և հույսը դեպի լավ ապագան:
Թե մայր չլիներ աշխարհում այս նոր
Ես կփախչեի անապատը խոր,
Ես կփախչեի աստղերն ի վեր՝
Թե մորս սերը մագնիս չլիներ:
***
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ՝ երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ՝
Պաշտե գեթ իր մայրիկին:
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ՝
Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
Բոլոր մոլոր, բոլոր մոլոր մայրերին...
***
Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս՝ մի բուռ սրտիս մեջ՝
Գիշեր ու զօր արեգակ:
***
Ամեն մարդու ամեն մի մայր
Սուրբ է որդու սրտի համար:
Բայց ինձ համար մայրն ամենի՝
Մի սրբավայր՝ տաճար է մի:
Իմս՝ Աստված տաճարի մեջ,
Ես՝ իր վառվող մոմն եմ անշեջ:
Մայրս՝ Աստված մայր տաճարում
Ես՝ աղոթող ողջ դարեում...
Ախ, չէ, մայրս մի հասարակ
Աստվածիկ է, մի հույս ճրագ:
***
Մայրս ձեղ համար խեղճ, անշուք մի մայր,
Ինձ՝ նշխար մի երգ. ինձ՝ մի տիեզերք,
Ինձ ՝ աշխարհ բերած մի նշխար աստված:
Комментарии
Отправить комментарий