***
Ես եմ հիմա - մի մի պոետ. և իմ անունը- Չարենց-
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ:
Եեկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դպի դարերը նորից՝ դեպի վառվող ապագան:
Ես պոետ եմ - և հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալիքը թռչեն սլաքների պես նետի:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական,
Դեպի դարերը նորից , դեպի կարմիր ապագան:
Հայաստանին
Հազար ու մի վերք ես տեսել- էլի կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել- Էլի կտեսնես:
Աշնան քաղած արտի նման՝ հազար զոհերի
Չավաքած բերք ես տեսել- էլի կտեսնես:
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան-
Իչքա՜ն հանճար , խելք ես տեսել- էլի կտեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազա՜ր ու մի երգ ես տեսել- էլի կտեսնես:
***
Կյանքը- երգի, երկնքի պես անհու՜ն, անհու՜ն,
Կյանքը- կորած աստղերի պես հազարանուն:
Կյանքը- կրակ ճահիճներում՝ կա ու չկա,-
Կյանքը- ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը- երգի, երկնքի պես անհու՜ն, անհու՜ն,
Կյանքը- կորած աստղերի պես հազարանուն:
Հեռացումի խոսքեր
Комментарии
Отправить комментарий