Մայրենի լեզվի միջազգային օր

 Մայրենի լեզվի շաբաթ 

Փտրվարի 21-ը երկրում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օր: Մայրենի լեզուն ազգաստեղծման և ազգապահպանման առաջնային հատկանիշներից է: Մայրենի լեզվի միջոցով ձևավորվում է ու զարգանում ազգին բնորոշ մշակույթ ,այն նպաստում է ազգային նկարագրի պահպանմանը:Ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնդյան օրը՝ փետրվարի 19-ին, հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորումը մեկնարկեց Մայրենի լեզվի միջազգային օրվան նվրված շաբաթը: Փետրվարի 19-ին անցկացվեց ցերեկույթ նվիրված գիրք նվիրելու օրվան: Մասնակցում էին 11-բ դասարանի աշակերտները: Նրանք ներկայացրին դպրոցի գրադարանի պատմությունը և կատարած աշխատանքները: Հնչեցին ասույթներ Հովհ. Թումանյանի մասին: Ներկայացվեց նաև գրքի և նրա դերի մասին ասույթներ: Աշակերտները գրքեր նվիրեցին միմայանց, ինչպես նաև գրագարանին: Անցկացվեց նաև ստեղծագործական շարադրությունների մրցույթ, իսկ փետրվարի 22-ին ՝բարձրաձայն ընթերցանության մրցույթ: Մայրենի լեզվի շաբաթվա ավարտին ամփոփվեց մցույթի արդյունքները:





Комментарии