Երջանկությունը հոգեվիճակ է: Այն մարդը, ում հոգեկան վիճակը կայուն է, ով կարողանում է գործի դնել իր ներքին ռեսուրսները, արարել և ստեղծագործել, միշտ իրեն երջանիկ է զգում:
Ասույթներ
Մարդուն հարկավոր է երջանկություն, նա դրա իրավունքն ունի և ինչ գնով էլ լինի պետք է ձգտի դրան:
Ն. Ա. Դոբրոլյուբով
Երջանկության իրավունքը մարդու ամենաանկապտելի իրավունքն է:
Կ. Դ. Ուշինսկի
Մարդն ստեղծված է երջանկության համար, ինչպես թռչունը՝ թռիչքի համար:
Վ. Գ. Կորոլենկո
Հասարակության նպատակը համընդհանուր երջանկությունն է:
Գ. Բաբյոֆ
Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը:
Պլատոն
Մարդը երկրի վրա ապրում է ոչ նրա համար, որ հարստանա, այլ նրա համար, որ դառնա երջանիկ:
Ստենդալ
Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում առավելագույն թվով մարդկանց: Դ. Դիդրո
Անձնական երջանկությունն անհնար է առանց ուրիշների երջանկության:
Ն. Գ. Չերնիշևսկի
Կյանքում կա միայն մեկ աներկբայելի երջանկություն՝ ապրել ուրիշի համար:
Լ. Ն. Տոլստոյ
Մարդն ապրում է իսկական կյանքով, եթե երջանիկ է ուրիշի երջանկությամբ:
Ի. Գյոթե
Երջանկությունը ծույլերին չի օգնում:
Սոֆոկլես
Комментарии
Отправить комментарий