Հովհ. Թումանյանը կրթության ու դաստիարակության մասին
Մենք ունեցանք սեփական ազգային դպրոց ու գրականություն, որ խաղաղ օրերում ոսկեդար է ստեղծել մեզ համար, իսկ դժբախտության օրերում ճանապարհ է ցույց տվել դեպի լավագույն ապագա՝ լուսեղեն սյունի նման:
Հովհ. Թումանյան
Հայ ժողովրդի մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի գրական հարուստ ժառանգության մեջլայն տեղ են գրավում դպրոցին, ուսուցչին և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վերաբերող հարցերը. դրանց առթիվ զարգացրած նրա արժեքավորդրույթներն ու հայտնած կարծիքներն այսօր էլ պահպանում են իրենց թարմությունը:
Թումանյանը նկատում է, որ կրթության ու դաստիարակության գործում վճռական դեր է կատարում ուսուցչի դրական օրինակը, ուստի ամենից առաջ ինքը մանկավարժը պետք է օժտված լինի <մարդկային արժանապատվությամբ> , ունենա խոր ու հաստատուն գիտելիքներ:
<<Ուսուցիչը դպրոցին հոգի ներշնչողն է, նրա պատիվը, նրա փառքը>>,- ասում է Թումանյանը:
Միայն գիտությունը, գրականությունն ու արվեստն են լրացնում ժողովուրդներին բաժանող անդունդը և միայն դրանք կստեղծեն գալիք լավագույն կյանքն ու ճշմարիտ մարդուն:
Մարդկային ազնիվ գծերից մեկը Թումանյանը համարում է ջերմ հայրենասիրությունը:
Նա հայրենասիրության դաստիարակման առաջնային գործոն է համարում իր ժողովրդի դարավոր պատմության իմացությունը:
Մարդու բարոյական վսեմ հատկություններից է աշխատասիրությունը: Թումանյանը նշում է, որ մարդու բարոյական հատկություններից է համեստությունը: Նա խարազանել է փառասիրությունն ու մեծամտությունը, ցույց տվել բարոյական տեսակետից դրանց վնասակար հետևանքները ասելով՝որ դրանք մեծ մասամբ ինքնաճանաչողության պակասից է: Թումանյանը դիմելով երեխաներին, ասում է. <<Դուք պետք է ճանաչեք ձեզ. իրեն ճանաչելը ամենամեծ հաղթանակն է: Չպետք է մեծամտել. երեխայի ամենամեծ թշնամին մեծամտությունն է ներքին կարողության>>:
Թումանյանին կամքի ուժ տվող կարևոր հոգեբանական-մանկավարժական գործոններից մեկը լավատեսությունն էր:
Կարծում են հեշտ ու հանաք բան է մանկական գրվածք գրելը, դա ամենադժվար գործն է, երեխայի հոգու հետ գործ ունես, պարզ ու հասկանալի պիտի տալ, զգույշ ու նուրբ պիտի մոտենալ, գեղեցիկ ու անպայման ճաշակով պիտի հրատարակել:Հովհ. Թումանյան
Комментарии
Отправить комментарий