Բանաստեղծություններ մայրիկների մասին

 Հայրապետ  Հայրապետյան

                     Մայրիկը

-Ով է ձեզ արթուն

Թե քնած պահին

Սրում, փայփայում, 

Ձր մասին հոգում.

                    -Մայրիկը սիրուն:

-Հոգնած ու անքուն

Էն ով է նստում

Միշտ ճոճի կողքին, 

Օրորում բալին.

                     -Մայրիկը անգին:   

-Էն ով է սիրուն

 Հեքիաթներ ասում,

Սլիս խաղալիք,

Մրգեր անուշիկ.

                     -Մայրիկը քաղցրիկ:

-Իսկ եթե ծույլ եք

Սիրուն երեխեք,

Անհանգիստ ու չար,

Չեք տալիս դադար,

Ցրեկը թաքուն,

Գիշերը անքուն,

Էն ով է լալիս,

Գլխին վայ տալիս.

                      -Մայրիկը բարի:


                                   Մայրիկների մասին

-Իմ  մայրիկը օդաչու է, օդաչու,

Թևեր առած՝ ամպերի մեջ է թռչում:

- Իսկ իմ մայրը ինժեներ է, ինժեներ,

Կառուցում է գործարաններ, դպրոցներ:

-Իսկ իմ մայրը մեքենավար անվանի,

Եթե ուզեք, ձեզ Մոսկվա էլ կտանի:

Հմա բոլոր մայրիկները մեր երկրում,

Ամեն տեսակ աշխատանք են կատարում:

Որը հսկիչ, որը բժիշկ, գործավար,

Մեր հայրերին, եղբայրներին հավասար:

-

Комментарии