Կատակի օր

 1 ապրիլի.  Կատակի օրը կամ Ծիծաղի օրը միջազգային տոն է, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այս օրն ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների «գլխին խաղ խաղալ» կամ կատակով ծաղրել նրանց:

Մինչ այժմ էլ անհայտ է, թե որտեղից է սկիզբ առնում այս արտասովոր և զվարճալի տոնը

Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարը եւ Զատիկը տոնելու հետ: Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով եւ զվարճալի հնարքներով:

Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ , որը 1582 թ.- ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Բանը այն է, որ մինչեւ 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններոդրը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը, Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի `ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում `ապրիլի 1-ին:

Այս օրը դժվար է դիմակայել և խաղ չխաղալ ընկերների հետ:




Комментарии