Հայոց եղեռնը



Հշում ենք և պահանջում

Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:

 Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է: Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

1915 թվականը հայոց պատմության ամենամռայլ էջերից է: Հինգ հազար տարի հայաբնակ պահպանված Մեծ Հայքի կեսից ավելին լիովին հայազրկվեց, հայ ազգի ճակատագիրը դարձավ օրհասական: Կատարվեց ծրագրված ցեղասպանություն, որն իրականացրեց երիտթուրքերի կառավարությունը: Հայոց ցեղասպանությունը կատարվեց փուլ առ փուլ: Առաջին փուլը, 1894-1896 թվականներին, իրականացրեց սուլթանական պետական ​​վարչակազմը: Զոհերի թիվն անցավ 300 հազարից: 1909 թ-ին Ադանայում, Հալեպի վիլայեթի տարբեր վայրերում երիտթուրքերի կառավարությունը ոչնչացրեց 40 հազար հայերի: Երկրորդ փուլը, 1915-1917թթ, Օսմանյան կայսրության հայաբնակ վաայրերում զոհվեցին 1 միլիոն 500 հազար հայեր:. Երրորդ փուլն ընդգրկում է 1918-1919թթ-, երբ Արևելյան Հայաստանում, Ադրբեջանում զոհվեցին 500 հազար հայեր:

Արևմտահայության սպանդը և թուրք ոճրագործներին դատապարտելու պահանջով հանդես եկան Յ. Լեփսիուսը, Ա. Վեգները, Վ. Բրյուսովը, Ա. Մանդելշտամը, Հ. Մորգենթաուն, Ֆ. Նանսենը, Ա. Ֆրանսը, Հ. Ադամս Գիբոնը և շատ ուրիշներ:

    << Հայերի դատը մարդկության դատն է, հետևաբար, ամբողջ մարդկությունը պետք է հետաքրքվի այդ դատով: Եվրոպային և արաբ աշխարհին իրենց ձայնը հասցնելու համար բոլոր հայերի ձայնը մեկ ձայն պետք է կազմի: Նրանց միակ փրկությունը համերաշխ գործունեության մեջ է >>:

                                                                                      Անատոլ Ֆրանս

Հայերն ապրեցին: << Այնտեղ, ուր ժողովուրդը կազմակերպված էր ու զինված, այնտեղ, ուր հայը կռվեց, գրեթե կոտորած չեղավ: Թուրքը ուժեղ է անզենի դեմ, ծեր ու մանկան դեմ: Մարտի դաշտում մեկ հայը տասը թուրք արժե >>: / Զեկուցագրից /


Комментарии