Խոնարհում և փառք

Հերոսների մահով է անմահանում, հերոսների մահով է հավերժանում հայրենիքը:

Մենք գերհզոր ենք մեր մայր հողի վրա, և երբեք չարը չի կարող մեզնից զորեղ լինել մեր հայրենիքում:

 Դու պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքին պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ գոառաե առրե առաե

                                                                                                                              Մովսես Խորենացի

Միացեք, եղբայրացեք, եղեք մեկ կամք, եղեք մեկ ուրախություն, եղեք մեկ ցավ, եղեք մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ ժայռացած երդում եւ հավատացեք մեր այս մի բուռ հողին ու նրա գաղտնիքներին:

                                                                                                                    Վեհափառ Վազգեն Առաջին

Երբ թերթում ենք հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի էջերը, վերստին համոզվում ենք, որ մեր պատմության փառազարդ մատյանը երբեք չի կորցնում իր փառքն ու փայլը, որովհետեւ այդ մատյանի յուրաքանչյուր էջ գրվում է ընտրյալ հայորդիների անապակ արյան տաք կաթիլներով: 

Ացախի ազատագրության եւ ինքնիշխանության համար կյանք առած եւ մինչեւ այսօր շարունակվող պայքարը ժամանակի անխուսափելի հրամայականն է եւ ազատատենչ հայ ժողովրդի արդարադատ ցասման ճիչը: Հազարավոր հայորդիներ զենք վերցրեցին եւ արժանապատվորեն կանգնեցին թշնամու առաջ հանուն հայրենիքի: Սակայն տապալված թշնամու վիրավոր տնքոցը չլռեց եւ 18-20 տարեկան արիասիրտ զինվորները նորից սկսեցին մարտնչել թշնամու դեմ, գերազանցելով իրենց հերոս նախորդներին: Նրանցից շատերը իրենց սխրագործություններով գնացին միանալու հայրենիքի համար մարտիրոսված զավակների վսեմափառ զորագնդին:

Դեռ կաց, մայրիկ,

Չասես աշխարհին, ր ես զոհվել եմ,

Ըդհակառակը ՝ իմ հայրենիքի հզոր երկնքից

Ես նոր ծնվել եմ ...

Ծնվել եմ այսօր, վաղը, հավիտյան ...

Դարձել եմ հավետ հայրենի պաշտպան:

Ասպիսին է աշխարհի հայի կերպարը: Նա նվաճող է, բայց ոչ բռնապետ, նա ազատարար է և քաղաքակրթություն տարածող, նա սայեն:

Ասպես պետք է դաստիարակել մեր նոր սերնդին:


Խոնարհում և փառք մեր անմահ հերոսներին, որոնք մեռան, որ մենք ապրենք:

              

Комментарии