Հավերժ փառք և խոնարհում

Սեպտեմբերի 28-ին Երևանի 198 ավագ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված Արցախյան պատերազմում կռված և զոհված հայորդիների հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորումը: Միջոցառումը վարեց մեթոդմիավորման նախագահ Ն. Գալստյանը: Ցուցադրվեց սալիկաշար, որտեղ ներկայացված էր Արցախյան պատերազմների ժամանակ հերոսաբար անմահացած հայորդիների անցած ճանապարհը: << 198 ավագ դպրոցի անմահների ջոկատը >> վերնագրով սալիկաշարը ներկայացրեց հայոց լեզվի եւ գեւականության ուսուցչուհի Ա. Մելիքյանը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում լայնածավալ պատերազմ սկսվեց: Հայրենիքի պաշտպանության համար մղած մարտերում նահատակվեցին նաև 198 ավագ դպրոցի շրջանավարտնեը:
Կռիվներում ընկան նրանք                                         
Ամեն մեկը ,մի տան ճրագ, ամեն մեկը ,մի մոր որդի...            Միջոցառմանը հնչեցին զոհված հերոսներին նվիրված բանաստեղծություններ:




 

Комментарии