Վահագն և Հովհաննես Խաչատրյանները՝ ոգեշնչվելով իրենց հորեղբոր՝ Սամվել Խաչատչյանի կերպարով, որը Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, հակատանկային դասակի հրամանատար և զոհվել էր 1994թ-ին, որոշեցին զինվորական դառնալ: Երկու եղբայրներն էլ սովորեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հովհաննեսն էլ զորքերում է, պատերազմի մասնակից, հրետանավոր է՝զորամասի հրամանատարի տեղակալ:
Երբ սկսվեց պատերազմը, զորամասը Ջրականից հրամանատարի հրամանով, իմանալով հակառոկորդի պլանները , տեղափոխվեց այլ տարածք: Թշնամին <<Սմերչ>>-ով հարվածեց զորքը դուրս բերված տարածքին: Հետո զորքը տեղափոխվեց թշնամուն ավելի մոտ տարածք: 3 օր շարունակ կատաղի մարտեր էին ընթանում բոլոր զորատեսակների մասնակցությամբ: Հակառակորդը անթիվ-անհամար զոհեր տվեց: Թշնամին օգտագործում էր օդուժ և ԱԹՍ-ներ: Կիրառեց նաև Սմերչ: Զորամասի հրամանատարը այդ իրավիճակում արագ և ճիշտ որոշումներ ընդունեց:
Ճիշտ մարտավարման ծնորհիվ զորքը իր առջև դրված մարտական խնդիրները գերազանց կատարեց: <<Զոհվեց 28 զինվոր, որը նման ծայրահեղ պայմաններում չարիքի փոքրագույնն էր>>, - պատմում է Վ. Խաչատրյանը:
Պատերազմից հետո Վ. Խաչատրյանը նոր նշանակում ստացավ: Նա իր երկու որդիների և ողջ ազգի հպարտությունն է:
Комментарии
Отправить комментарий