Դեռևս վաղնջական ժամանակներից մարդիկ գովերգել են բարին ու արդարը և պախարակել չարն ու մերժելին: Բարությունը, արդարամտությունը, համեստությունը, ճշմարտասիրությունը բարոյական հատկանիշներ են: Հնագույն ժամանակներից սկսած՝ մարդկային հարաբերությունները որոշակի թույլատրելի սահմաններում պահելու խնդրում կարևոր դեր ունեին բարոյականության վերաբերյալ ժամանակի պատկերացումները, կրոնական ծեսերն ու արարողությունները: Մարդկային բարոյական բարձր հատկանիշներն ու առաքինությունները աստվածային պարգևներ են: Բարոյական պահանջը հին աշխարհում ձևակերպվել է որպես արգելք /տաբու/, այսինքն չի կարելի անել այս կամ այն բանը: Երբ արգելքը դառնում է հանրային գիտակցության մաս, այն ձևակերպվում է որպես անժխտելի կանոն: Հեթանոս Հայաստանում բարոյական արժեքներ են դիտվել ազատությունն ու հայրենասիրությունը, ամուսնական ու ընտանեկան հավատարմությունը, ուղղամտությունը, աստվածապաշտությունը: <<Մարդը բոլոր իրերի չափանիշն է>>, այս կարծիքն ունեին հույն փիլիսոփաները: Հին Հունաստանում բարոյականության հարցերն առաջինը ուսումնասիրության նյութ դարձրին շրջիկ փիլիսոփաները՝ սոփեստները: Նրանք գտնում էին, որ մարդիկ բարի ու արդար էին համարում այն, ինչ իրենց օգտակար է, իսկ ինչը վնասակար է՝ չար է և անարդար: Սոփեստների այս տեսակետի դեմ հանդես եկավ Սոկրատեսը, որն առաջին հույն մտածողն էր, որ բարոյականության հարցերը համարեց փիլիսոփայության ուսումնասիրության հիմնական առարկան՝ իր նշանաբանը դարձնելով Դելփյան տաճարի ճակատին գրված ասույթը՝<<Ճանաչիր ինքդ քեզ>>: Մարդը չարիք է գործում չիմացության հետևանքով: Սոկրատեսի <<Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ>> բանաձևում, որտեղ շեշտվում է մարդկայինի, մարդու ներաշխարհի, սեփական անձի չիմացությունը:
Պլատոնը գտնում էր,որ իրական աշխարհը օրենքների, սկզբունքների և կանոնների աշխարհ է, որ մարդը պետք է ձգտի գեղեցկության,բարու և ճշմարտության իդեալական աշխարհին: Ամեն ինչի վերջնական նպատակը բարիքն է: Նա բարոյականը համարում էր գեղեցիկ, իսկ գեղեցիկը՝ բարոյական:
Անտիկ աշխարհի ականավոր մտածող Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում էր այնպիսի գիտություն, որը բերաբերում է մարդու կյանքի իմաստին ու նպատակին, գիտություն այն մասին, թե մարդ ինչպես կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը: <<Հանրային միասնության հասնելու համար պետք է դաստիարակել առաքինի քաղաքացիներ: ՄԻ բան է իմանալ, թե ինչ էբարին, մի այլ բան՝ բարիք գործելը:>>,-ասում է Արիստոտելը: Մարդը երջանկության է հասնում, եթե ապրում է և իր, և իր ընտանիքի, և իր համաքաղաքացիների համար:
Комментарии
Отправить комментарий