Ես պոետ եմ- և հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալիքը թռչեն սլաքների պես նետի:
Ես եկել եմ դարերից գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան...
Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է: Իր բացառիկ ձիրքով նա իմի բերեց այն դարավոր ճանապարհը, որ հայ հոգևոր կյանքն անցել էր Մեսրոպ Մաշտոցի ապաշխարանքի երգերից ու Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունից>> մինչև Հովհաննես Թումանյան ու Վահան Տերյան: Ստեղծագործության ուղղվա
ծությամբ, գրականության զարգացման ու առաջընթացի հզոր թափով Չարենցը դարձավ այն ուղենշային դեմքը, որով սկսվում է հայ գրականության նորագույն շրջանը: Հայ գրականության գալիք օրվա երազանքով՝ գեղարվեստական մտքի բեկումնային փուլի կազմակերպումն ու զարգացումը վիճակված էր Չարենցին: Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում: Նրա ծնողները Կարս էին գաղթել Մակու քաղաքից: <<Եղիշե Չարենց, բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում>>: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել: Վարձը չվճարելու պատճառով հեռացվել է Կարսի ռեալական ուսումնարանից: Իր գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և անհագուրդ ընթերցանությամբ: 1914թ. լույս է տեսնում 17- ամյա բանաստեղծի առաջին գիրքը՝<<Երեք երգ տխրադալուկ աղջկան>>, որն առաջին սիրո ծնունդն էր՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին: Հետո լույս են տեսնում <<Կապուտաչյա հայրենիք>>, <<Դանթեական առասպել>>, <<Սոմա>>, <<Ամբոխները խելագարված>> պոեմները: Չարենցի արտակարգ բարդ ու հարուստ ստեղծագործական ուղին տևել է ուղիղ 25 տարի: Չարենցի ձերբակլության հրահանգը տրվել է 1937թ. հուլիսի 26-ին: Երևանի բանտի անմարդկային պայմաններում 1937թ. նոյեմբերի 27-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում, բոլորի կողմից լքված ու անօգնական, իր մահկանացուն է կնքում ժամանակի մեծագույն բանաստեղծը: Նրա անունն ու գործը չմոռացվեց, ապրեց օրերի հոգևոր պատմության մեջ: Չարենցի վաստակը ժողովրդին վերադարձվեց 1954-ին և սկսվեց մեծ գրողի հետմահու հանվերժական կյանքը:
Եկել- երկաթե երգ եմ ձեզ ասում
Ես- կարմիր պոետ- Եղիշե Չարենց:
Ես եմ՝ նայիրցի մի հսկա պոետ
Եկել եմ ահա դարերի հեռու
ՈՒ հին մշուշից:-
Комментарии
Отправить комментарий