Միջոցառում

                                          Մայրենի լեզվի շաբաթ

- Լսիր, որդիս, պատգամ որպես՝

Սիրող քո մոր խոսքը սրտանց,

Այսօրվանից հանձնում եմ քեզ

Հայոց լեզուն հազարագանձ:



Փետրվարի 21-ը համարվում է Մայրենի լեզվի միջազգային օր: Ամեն տարի այդ օրը դպրոցում անցկացվում է մայրենի լեզվի շաբաթ: Լեզուն ազգի գոյության վերնագիրն է: Հայ ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու ընտանիքը:

                            Մաշտոցյան լուսե տառեր, ապրում եք բազում դարեր;

                          Քեզնով ենք մենք հպարտ, քեզնով ենք մենք անպարտ,

                            Քեզնով ենք անսասան, Մեր մայր լեզու սրբազան:

Մայրենի լեզվին նվիրված միջոցառումները կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը՝ նախագահ Նարինե Գալստյան: Միջոցառուման մեկնարը փետրվարի 21-ին էր, իսկ ավարտը մարտի 3-ին: Առաջին օրը սալիկաշարով ներկայացվեց ասույթներ մայրենի լեզվի մասին: Հետո ներկայացվեց մեր գիրն ու գրականությունը, մեր մշակույթը, պատմությունը: Հանձնարարվեց աշակերտներին գրել շարադրություն մայրենի լեզվի մասին: Հաջորդ օրերին անցկացվեց ասմունքի, ընթերցանության մրցույթներ: Մարտի 3-ին անցկացվեց Հովհ. Թումանյանին նվիրված      միջոցառումը, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Մելիքյանը: Թեման էր<<Թումանյանի նամակներ>> : Սալիկաշարի միջոցով ներկայացվեց հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ: Ներկայացվեց փոքրիկ բեմականացում, որտեղ աշակերտները հանդես եկան Թումանյանի և նրա ընկերների դերերում: Բանասերի, լրագրողի և ընթերցասերի դերերում նույնպես աշակերտներն էին, որոնք ,լսելով Թումանյանի և նրա ընկերների նամակագրական կապերի մասին, հարցեր էին ուղղում նրանց: Մասնակիցները հարցերին պատասխանում էին քառյակներով և նամակներով: Միջոցառումների շարքն ավարտվեց վիկտորինայով, որին մասնակցում էին10-րդ դասարանի աշակերտները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հաջորդ շաբաթ:

   
  Թորոս Թորանյան

                            ԵՐԲ ՔԱՅԼԵՑԻՐ ՏՈՏԻ՜Կ-ՏՈՏԻ՜Կ ...

Երբ քայլեցիր տոտի՜կ-տոտի՜կ,

Ըսի՝ եկավ տոհմը Հայկի.

Երբ խոսեցար հատի՜կ-հատի՜կ,

 Այցի եկավ Մաշտոցն ինծի.

Այսօր, բալիկ, երբ բարեհունչ

Կերգես երգեր հայրենական,

Ես ձայնիդ մեջ արդեն կզգամ

Անմահությունը հայության:


Комментарии