Փետրվարի 21-ից դպրոցում անցկացվեց Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթ: Մարտի 16-ին հայերենի մեթոդ
միավորման նախագահ Նարինե Գալստյանը անցկացրեց ամփոփիչ միջոցառում: Անդրադարձ կատարվեց միջոցառման փուլերին, ներկայացվեց Հովհ. Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա մասին պատմող սալիկաշարը: Միջոցառման լավագույն աշակերտները դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին Վ. Սարոյանի << Մարդկության տունը>> գրքով: Լավագույն շարադրություն, ընթերցանություն, վայելչագրություն և ասմունքի համար պատվոգրերով պարգևատրվեցին 1-3
տեղերը զբաղեցրած աշակերտները: Վիկտորինայի մրցույթին մասնակցած 10-րդ դասարաններից հաղթեց 10-գ դասարանը, որի մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ << Թումանյանի նամակները>> թեմայով կազմակերպված միջոցառման մասնակիցները արժանացան գովասանքի և պատվոգրերի: Ուրախալի էր, որ վայելչագրության մրցույթին մանակցել էր դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լուսինե Թորոսյանը և նրա որդին՝ փոքրիկ Հայկը: Նրանք երկուսն էլ արժանացան մրցանակի:Միջոցառմանը ներկա էին
աշակերտներ, ուսուցիչներ, ինչպես նաև հրավիրված էր դպրոցի հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցչուհի Վ. Հարությունյանը, որը շնորհավորեց Հայերենի մեթոդմիավորման ուսուցիչներին նման ուսուցողական, դաստիարակչական և հայրենասիրական թեմայով միջոցառում կազմակերպելու համար: Դպրոցի տնօրեն Ս. Խաչատչյանը շնորհավորեց աշակերտներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:
Комментарии
Отправить комментарий