Երեխաների պաշտպանության օր




Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է: Մաղթենք նրանց խաղաղ երկինք, ուրախ և անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա: Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մշտապես եղել են քաղաքակիրթ պետությունների ուշադրության կենտրոնում: 1948թ. ՄԱԿ-ը հռչակեց, որ յուրաքանչյուր մարդ օժտված է բոլոր իրավունքներով ու ազատություններով:Հռչակագրում ընդգծվում է, որ երեխաները ունեն հատուկ հոգածության ու օժանդակության իրավունք և մարդկություը պարտավոր է տալ երեխային իր ունեցած լավագույնը: 1989թ. նոյեմբերի 20-ին Մակ-ը ընդունեց <<Երեխաների իրավունքների մասին>> կոնվենցիան, որը ուժի մեջ մտավ 1990թ-ին: Կոնվենցիայում ամրագրված իրավունքները հարմարեցված են երեխայի կարիքներին և նախատեսում ենհատուկ աջակցություն ու պաշտպանություն:Բազմաթիվ պետություններ համաձայնել են, որ երեխան պետության ապագան է և պետությունը պարտավոր է պաշտպանել նրա իրավունքները: ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն է յուրաքանչյուր, հատկապես առավել խոցելի երեխաների իչավունքները: <<Երեխաների իրավունքների մասին>> ՄԱԿ-ի կոնվենցիայի ուղենիշային սկզբունքները 4 հոդվածներն են, որոնք ապահովում են բոլոր իրավունքների լիակատար և արդյունավետ կիրառումը: 1. Բոլոր երեխաներն օժտված են նույն իրավունքներով և երբեք չպետք է ենթարկվեն խտրականության: 2. Երեխաների հետ կապված բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: 3.Երեխայի տնտեսական և սոցիալական իրավունքների հիմքում ընկած բանաձևը սահմանվում է երեխայի՝ կյանքի իրավունքն ամրագրող հոդվածում: 4. Մյուս սկզբունքը հարգանքն է երեխայի կաևծիքի նկատմամբ: 1996թ-ին ՀՀ ընդունեց <<Երեխայի իրավունքների մասին>> օրենքը: 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրությամբ սահմանվեց երեխայի իրավունքները:

Комментарии