Հավերժ ներկա


 Դպրոցում բացվեց Արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր շրջանավարտներին նվիրված փառքի սրահը: Օրը նշանավորվեց հիշատակի և խոնարհման ցերեկույթով, որն ուներ ապրելու և ապրեցնելու խորհուրդ:

 Հավերժ ներկա խորագիրը կրող հուշ- ցերեկույթը սկսվեց լռության րոպեով : Հնչեց ՀՀ հիմնը: Աշակերտները ներկայացրին <<Հայ մայր, Հայ զինվոր, Հայաստանը ես եմ>> խորագրերով ելույթներ: Հնչեցին բանաստեղծություններ, երգեր հայրենիքի և հերոսների մասին:  Ներկայացվեց նահատակված հերոսների մասին պատմող տեսահոլովակ:        

  Հուշ-ցերեկույթին հրավիրված էին զոհված շրջանավարտների ծնողներ, հարազատներ, ուսուցիչներ, զինվորականներ: Նրանք լսեցին իրենց որդիների հերոսական պատմությունները: Պատմությունը ծանր էր, բայց ապրեցնող: Հավերժ փառք  մեր հերոսներին, որոնք հանուն հայրենիքի զոհվեցին, որ մենք ապրենք:

Комментарии