Մեր էքսկուսիան

 Ուսումնական տարվա ավարտին դպրոցի կոլեկտիվը  կազմակերպեց էքսկուրսիա  դեպի Ստեփանավան: Ճանապարհին այցելեցինք Օհանավանք  և Սաղմոսավանք:

Օհանավանքը կամ Հովհաննավանքը 13-րդ դարի վանական համալիր է, որը գտնվում է Օհանավան գյուղում՝ Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Սաղմոսավանքը վանական համալիր է, որը գտնվում է Սաղմոս գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Կառուցված է 13-րդ դարում Վաչե Ա Վաչուրյանի և իր իշխանական ընտանիքի կողմից:

Մենք եղանք նաև Լոռի բերդում, որը միջնադարյան անառիկ ամրոց է Լոռու մարզում: Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից մոտավորապես 1005-1020թթ-ին:



Այցելեցինք նաև Էդմոն Լեոնովիչի Սոճուտ, որը հայտնի է Ստեփանավանի Դենդրոպարկ: Այն գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: 

Комментарии