ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21
Հայը դարերով սիրով է պահել յոթ թանկ սրբություն՝
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին, հավատը, լեզուն.
Սուրբ անուններն են եղել դարերով Հայ ընտանիքը,
Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազար դարեր.
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:
Հայը ծնկում է իր հողի առաջ,
Ոչ թե իր հողը գերողի առաջ:
Ծնկում վիրավոր դրոշի առաջ,
Նահատակների իր հուշի առաջ;
Հայը ծնկում է իր խաչի առաջ,
Հավերժող ազգի Արարչի առաջ:
-Ես հայ եմ,-ասաց Ազատությունը.
Հայի սիրտ ունեմ, ունեմ հայի խիղճ,
Նման ենք իրար բջիբ առ բջիբ:
Տենչում ենք անվերջ մենք ազատություն:
Հայի կյանք ունեմ և հայի հավատ.
Վկա են Աստված ու լեռն Արարատ:
Комментарии
Отправить комментарий