Գիտելիքի և դպրության օր

 Սեպտեմբերի 1-ը կոչվեց «Գիտելիքի օր», քանի որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։

Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։

Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։ Բարձրաստիճան պաշտոնյաները օրվա կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորողներին։

 Գիտելիքի օրը նշվեց նաև 198 ավագ դպրոցում: Դպրոցի ուսուցիչները և աշակերտները ոզջունեցին նոր աշակերտների մուտքը դպրոց: 80 -ից ավելի նոր աշակերտներ այս ուսումնական տարի կհաճախեն 198 ավագ դպրոց: Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները աղջունեցին նրանց Արցախյան պատերազմների հերոսներին նվիրված Փառքի սրահի մոտ, որտեղ հնչեց Հայաստանի հիմնը, իսկ հետո  մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահ հերոսների հիշատակը:

Комментарии