Մանկական բանաստեղծություններ-- Աշուն

                       Գրիգոր Եղիկյան

               Աշուն

Աշունն եկավ ալ կապած,                                       

Ոսկենկար շալ կապած,

Բերքով լցրած ծոցն ու ու բուռ,

Եկավ ընկավ դռնեդուռ:

Ձայնեց Սոսին, Սաթիկին.

 -Օգնեք,-ասաց տատիկին,

Խեղճ եմ, տկար, ուժահատ,

Եկողը ցուրտ, հոգսը շատ,

Բեռս առեք, ցած բերեք,

 Ինչքան կուզեք, հա կերեք:                                     

 

          Սուրեն Մուրադյան

                     Ուշ աշուն

Բարակել է վարար առուն,

Էլ բարձրաձայն երգ չի ասում,

Տերևները պես-պես նավակ,

Առանց նավորդ ու են վազում:

Փշատենուց հուլունքաձև

Նավակներ են պոկվել, մի տես,

Եվ սուզվել են ջրի հատակ

Փոթորիկ է եղել կարծես...

                                                              ..

   Նանսեն Միքայելյան

            Աշունն ու մանուկները

-Աշուն, աշուն իմ հողմահար,

Սերևներով երամ-երամ

Ուր ես փախչում  շփոթահար,

Ընկած ցրտի, քամու բերան:

Թե հարավ ես տանում քո չուն,

Ուշացել ես աշուն իմ լավ,

Վաղուց-վաղուց ամեն թռչուն,

Հեռացել է դեպի հարավ:

Տես, գալիս է ձմեռն արագ,

Եղյամելով ձոր ու կածան,

Դու կազատվես ձեռքից նրա,

Այ իմ նախշուն ու ոսկեծամ:-

Բայց աշունը վերջին շնչում

Խոսեց մեղմիկ մի խշշոցով.

- Երբ չվում էր ամեն թռրուն,

Կապված էի հազար գործով:

Թե փախչեի հեռու տեղեր,

Ով ձեզ կտար ծով բերք ու բարիք,

Թե ուշացել եմ, մանուկներ,

Ուշացել եմ գործի համար:


Գուրգեն Գաբրիելյան

                        Աշուն

Ես ավլեցի բակ ու փողոց շատ մաքուր.

Բայց ով նորից տերև թափեց մեր բակում:

Այդ դու արիր, Չալիկ հավիկ, թե շունը.

Ոչ, մենք չարինք, աշունն արեց, աշունը:


Комментарии