- Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով:
<< Սաադիի վերջին գարունը>>
Ես գիտեմ այս մեռելաքաղաքի գործերը- մահի և կյանքի առևտուրը: Կյանքը իր ծնած ժամից գրավ է դրված մահի մոտ: Մահը խիստ և հզոր պարտատեր է: Ոչ հաղթապանծ իշխանը կազատվի այդ պարտքից, ոչ պարտված ստրուկը...
<< Ով է ապրում>>
Քաջություն, խելք, հարստություն անարժեք են, երբ չի գործվում ուրիշի համար: Իրեն անձի համար ապրած օրերը նժարի մեջ կշիռք չունեն, բարիք գործած օրերն են ապրած համարվում: Ուրիշի համար ապրողն է ապրում: Որովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է:
<<Ով է ապրում>>
Հիմա դուք ինձ ասացեք, ով գիտնականներդ և իմաստուններդ, դուք , որ քրքրում եք երկիր ու երկինք, մարդկային հոգին և կենդանու հոգին, և ամեն ինչ:Ասացեք, ինչու համար է ապրում մարդը, ինչ է կյանքի նպատակը, որտեղից ենք գալիս մենք, ուր ենք գնում մենք, ինչ է նյութը, ինչ է ուժը և ինչու են դրանք, պատասխանեցեք ինձ:
Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի... Երգում են ու պարում, և չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու...
...Ինչու վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին: Պահիր՝ հիշատակը բույրի և դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց:
<<Սաադիի վերջին գարունը>>
Ճշմարիտ են խոսել միշտ բանաստեղծները.
-Ով մարդիկ, ձեր խնդրածը նրանց ոտների տակն է...
...Նույնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ, քարանալ...
_ Այո, հրածք է աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի:
Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, առաջին անգամ եմ տեսնում աշխարհը.- աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:
Комментарии
Отправить комментарий