Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 

 Հայոց ազգային բանակի կազմավորման հարցում առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անվտանգության և անկախության  պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը: 1992-93թթ. երկրապահ կամավորական ջոկատի և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց պատմական որոշումը և ազդարարեց Հայոց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Հայոց բանակը կազմավորվեց անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա մեծ ձեռքբերումը: Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի  պատվի գործը:


Հայը ծնկում է իր հողի առաջ,

Ոչ թե իր հողը գերողի առաջ:

Комментарии