Կա Մեծարենց, կա Տերյան,- և բազում ուրիշ պոետներ կան,բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:
Եղեշե Չարենց
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Այսօր ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է : Քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսքի ու զրույցի մեջ, ուրախության կամ տխրության պահին, չհիշեն և մեջ չբերեն նրա որևէ քառյակ կամ դարձվածք նրա որևէ գրվածքից: Թումանյանը հայ մարդու շուրթերին է: Թումանյանը հայ բազմադարյան գրականության ամենաբարդ երևույթներից է,այո,հենց նա է և հենց այդ իր ժողովրդական պարզալուր երկերում թաքցրած խորհրդով: <<Զարմանալի երևույթ- Թումանյանի մոտ շատ համառորեն կրկնվում է մի քանի այլ թեմաների մեջ մի լայտմոտիվ թեմա. մի էակ, մի պանդուխտ, մի ճամփորդ հալածված գնում է իր ճամփան<< դեպի տուն, դեպի վայրերը իր անցած կյանքի>>.., հայրենիքից էլ հալածված ՝ <<դեպի մի անհայտ երկիր..., դեպի արևելքն աստվածային- հայրենիքը իր հոգու>>:
Հալածանքի թեմա-գաղափարն աննահանջ անցնում է Թումանյանի ստեղծագործության միջով: Հալածված հերոսի կերպարը արտահայտված է <<Փիսիկի գանգատը>>, <<Գիքորը>>, <<Եղջերուն>>, <<Թագավորն ու չարչին>>, <<Աղավնու վանքը>> , ինչպես նաև պոեմներում և քառյակներում:
Մի հավք զարկի ես մի օր,
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:
Այսպես է եղել ժողովրդի վիճակը դարեր ի վեր: Իրոք որ՝ <<հալածական ժողովուրդ, հալածական գրականություն>>: Բայց և միաժամանակ՝ մաքառման, պայքարի,գոյամարտի անօրինական ոգի: Ու եթե մեկը վշտի ակունքն է, ապա մյուսը՝հրճվանքի ու լավատեսության: Հալածանքը ենթադրում է շարժում, ընթացք: Դարերի խորքից եկող իր ժաղովրդի այս պատկերացումն է Թումանյանի բանաստեղծական մեծ ընդհանրացման հիմքը:
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում էն անլույս մթնում
Երկար դարերով գնում ենք դեպ վեր
Հայոց լեռներում, դըժար լեռներում:
Սա դարեր ի վեր հալածվող ու մաքառող հայ հայրենիքի բանաստեղծական կերպարն է, նաև իր կերպարը, որ կյանքի վերջում պիտի ասեր հառաչանքով.
Առատ, անհատ՝Աստծո նման միշտ տեղալուց հոգնել եմ ես...
Комментарии
Отправить комментарий